Ուկրաինայի հետ բանակցությունների հեռանկարներ այս պահին չկան: Երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում այս կարծիքը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայումս մենք բանակցությունների որևէ հեռանկար չենք տեսնում և շարունակում ենք հայտարարել, որ նման բանակցությունների համար որևէ նախադրյալ չկա»,- ասել է Պեսկովը։
Խոսելով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցություններ կազմակերպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկի մասին՝ Պեսկովն ընդգծել է, որ «այժմ դրա համար նախադրյալներ չկան»։