Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան, ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր։