Հաստատված 49 զոհ ունենք. այդ թիվը, ցավոք, վերջնական չէ. Նիկոլ Փաշինյան

11:32     13 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հայաստանի ուղղությամբ, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում  է Aysor.am-ը։

Նա ասաց, թե սկզբում չորս ուղղությամբ են սկսել գործողությունները, հետագայում ավելացել է ևս երեքը։

«Այս պահի դրությամբ՝ ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պիտի նաև արձանագրեմ, որ այդ թիվը, ցավոք, վերջնական չէ։

Պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի, այս է պատճառը, որ մենք մինչև վստահ չենք լինում, զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ որևէ տվյալ չենք հրապարակում», - հայտարարեց ՀՀ վարչապետը։


© armedia.am