Ուկրաինայի նախագահի աշխատակազմը երեքշաբթի հրապարակել է «Կիևի անվտանգության համաձայնագրի» նախագիծը, այսինքն՝ Կիևին միջազգային երաշխիքների մասին փաստաթղթի նախագիծը։Ինչպես նշվում է ուկրաինական կառույցի հաղորդագրության մեջ, փաստաթուղթը ներկայացրել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Առաջարկվում է անվտանգության վերաբերյալ կնքել Կիևյան համաձայնագիր Ուկրաինայի և երաշխավոր երկրների միջև Այլընտրանքը կլինի երկկողմանի համաձայնագրերի փաթեթը։
Պայմանագիրը կմիավորի ԱՄՆ-ը, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան, Ֆրանսիան, ինչպես նաև Հյուսիսային, Կենտրոնական, Հարավային Եվրոպայի և Բալթյան երկրների երկրները։ Հնարավոր մասնակիցների թվում Ռուսաստանը չի նշվում։