Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային։
Միաժամանակ նախօրեին Կրեմլից հայտնել էին, որ Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի ղեկավարի հետ առաջիկա երկկողմ հանդիպման ժամանակ Պուտինը կքննարկի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Անդրկովկասում կայունության ապահովումը։