Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ուզբեկական նախագահության, հաստատել են Սամարղանդում կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ՇՀԿ հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ-ի հատուկ դեսպան Բախտիյոր Խակիմովը։
«Ուզբեկստանի նախագահության տվյալներով՝ մինչ այժմ նրանք հաստատել են Սամարղանդ գալու իրենց մտադրությունը»,- ասել է նա:
ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում։