Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները կայացած բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել դադարեցնելու զինված ընդհարումները սահմանին: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հաղորդել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի Սահմանապահ ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ղրղզստանի և Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիևը և Սայմումին Յատիմովը 16:00-ին (Երևանի ժամանակով 14:00-ին) համաձայնության եկան հրադադարի շուրջ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Կողմերի ներկայացուիչները մի քանի անգամ փորձեր են ձեռնարկել համաձայնության գալու ընդհարումների դադարեցման շուրջ, սակայն արդյունքում զինված բախումը շարունակվել Է:
Ինչպես պնդում Է ղրղզական կողմը, սեպտեմբերի 16-ի առավոտյան Տաջիկստանի կողմից սկսվել Է ղրղզական սահմանապահ ջոկատների գնդակոծումն Էքի Թաշ, Չիր Դոբո, Կում Մազար, Կուլունդու, Մաքսաթ, Ժանի Ժեր և Օրթո Բոզ բնակավայրերում, ինչպես նաև «Սամարկանդեկ» ուղեկալի գնդակոծումը: Հրթիռահարվածների Է ենթարկվել Բատկենը և նրա օդանավակայանը: Վիրավորվել են Ղրղզստանի 42 զինծառայողներ և քաղաքացիական անձինք: Դուշանբեի տվյալներով՝ հարվածների Է ենթարկվել շուրջ 10 բնակավայր:
Իրադրությունը երկու պետությունների սահմանին սրվել Է սեպտեմբերի 14-ին: Ղրղզական կողմի վարկածով՝ տաջիկ սահմանապահները չորեքշաբթի օրը ներթափանցել են սահմանի հատված Ղրղզստանի Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ Բաշի բնակավայրի շրջանում և «գրավել մարտական դիրքեր»: Տարածքից հեռանալու պահանջին ի պատասխան Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, ինչից հետո ծայր Է առել փոխհրաձգություն: Մի քանի ժամ անց զինված բախումեր են տեղի ունեցել նաև Բատկենի մարզի Կակ Սայ և Պասկի Առիք բնակավայրերում: Երեկոյան դեմ փոխհրաձգությունները դադարել են: Ղրղզական կողմը հայտնել Է երկու վիրավոր զինծառայողների և երեք տուժած քաղաքացիական անձանց մասին: