ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին տեսանյութ է հրապարակել է ՀԱՊԿ «Տելեգրամ»-ի ալիքը:
«Մենք չէինք կարող չգալ, մենք նույնիսկ պարտավոր էինք»,-նշել է գեներալ Սիդորովը:
Սերգեյ Կոպիրկինը իր հերթին ասել է, որ Սիդորովը շատ կարևոր առաքելությամբ է Հայաստան ժամանել, որին այստեղ սպասում են: