Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը օպերատիվ արձագանքելու համար։
«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած էսկալացիային արագ արձագանքելու համար», - ուրբաթ օրը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Ալիևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չեն ունեցել:
«Ընդհանուր առմամբ, շուրջ երկու օր է, ինչ պահպանվում է հրադադարը [Ադրբեջանի և Հայաստանի սահմանին]: Սա խոսում է այն մասին, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չեն ունեցել»,- ասել է նա։