Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը կապ չունի Ղարաբաղի հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Սահմանային վերջին միջադեպն ընդհանրապես կապ չունի Ղարաբաղի հետ, այն բոլորովին այլ շրջանում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասել է Պուտինը։