Մենք չենք կարող այլևս ուրիշների շահերին ենթակա և աշխարհաքաղաքական պայմաններին անձնատուր դառնալ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին։
«Քաղաքական երկխոսությունը, ճկունությունը և իրապաշտությունը չպետք է մեզ առաջնորդեն վտանգելո Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը և անկախությունը: Սա մեր ազգի ու հայրենիքի համար կարմիր գիծ է»,-գրել է նա: