Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն Թուրքիային կոչ է արել համաձայնեցնել իր արտաքին քաղաքականությունը Բրյուսելի հետ, փոխանցում «Իզվեստիա»-ն։
Նա հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի Ռուսաստանին առաջարկել ԵՄ սահմանափակիչ միջոցների շրջանցման տարբերակներ։ «ԵՄ-ի փոխգործակցության մասին խոսելով Թուրքիայի՝ կարևոր հարևանի, Եվրամիության գործընկերոջ և ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրի հետ՝ մենք ընդգծում ենք այն բանի կարևորությունը, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը համաձայնեցվի ԵՄ-ի արտաքին քաղաքական որոշումների և քաղաքականության հետ, այդ թվում և պատժամիջոցների մասով։ Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին այս առումով»,- ասել է Ստանոն։