Իրանն ու Հայաստանը ականազերծման ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել, հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով Tasnim-ին։
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Վաղինակ Սարգսյանն այցելել է Թեհրանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական տեխնիկայի և քաղաքացիական պաշտպանության վարչության ականազերծման կենտրոն։
Նրան ներկայացվել է հումանիտար ականազերծման Իրանի կարողությունների մասին: Սարգսյանը հայտնել է ԻԻՀ հետ համագործակցությունը զարգացնելու պատրասակամության մասին։
Այցի ավարտին կողմերն ականազերծման ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։