ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի օտարերկրյա պետությունների 24 նոր ժամանած դեսպանների, այդ թվում՝ ոչ բարեկամ երկրների դիվանագետների հավատարմագրերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մասնավորապես Ռուսաստանի ղեկավարին իրենց հավատարմագրերը կհանձնեն Ալժիրի, Եգիպտոսի, Լիբիայի, Մալիի, Մոնղոլիայի, Նոր Զելանդիայի և Պորտուգալիայի դեսպանները։
Նրանցից բացի, հանդիպմանը կմասնակցեն հետխորհրդային մի շարք երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Արևելյան Եվրոպայի (Սերբիա) դիվանագետներ։