Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է մեծացնել ԱՄՆ-ից գնվող հեղուկ բնական գազի ծավալները։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նա ասել է Նյու Յորքում թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ։
Ներկայում Թուրքիային գազ մատակարարող հիմնական երկրներն են Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը։