«Ռուսաստանի դեմ հավելյալ սահմանափակող միջոցները կներդրվեն անհապաղ՝ որքան հնարավոր է շուտ համաձայնեցնելով մեր գործընկերների հետ։ Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի ջանքերին՝ անհրաժեշտ չափով ռազմական տեխնիկա մատակարարելով», - ասել է Բորելը: Այս մասին ԵՄ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ հավելելով, որ Բրյուսելը շարունակելու է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերել հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցները լինելու են ինչպես անհատական, այնպես էլ ոլորտային։
Նա չի մանրամասնել՝ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը՝ ընդգծելով, որ այսօր միայն քաղաքական որոշում է կայացվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 23-ից 27-ը։
Հատկանշական է, որ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքվեն կանցկացնի նույն օրերին:
Նույն ամսաթվերին հանրաքվե կանցկացվի նաև Խերսոնի մարզում, ասել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։ Նա բնակիչներին հորդորել է դրսևորել քաղաքացիական գիտակցություն և կատարել պատմական ընտրություն։