Ռուսաստանը տվել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ագրեմանը, որին ԱՄՆ-ն ցանկանում է նշանակել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է «ՌիԱ Նովոստի»-ն:
Նրա թեկնածությունը նոր պաշտոնում ավելի վաղ առաջադրել էր նախագահ Ջո Բայդենը։