Մասնակի մոբիլիզացիայի հայտարարության ֆոնին Ռուսական օդանավակայաններում տիրող իրավիճակի մասին տեղեկատվությունը խիստ ուռճացված է, հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Օդանավակայաններում ինչ-որ աժիոտաժի մասին տեղեկատվությունը չափազանց ուռճացված է… Այդ մասին մեծ թվով կեղծ տեղեկատվություն է տարածվում»,- զգուշացրել է նա։
Կրեմլի խոսնակը խորհուրդ է տվել «շատ զգույշ լինել [նման հրապարակումների] նկատմամբ, որպեսզի հասարակությունը կեղծ տեղեկատվության զոհ չդառնա»։