ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ, փոխանցում է Aysor-ը։
Մինչ ելույթը, Ավինյանը Երևանի ավագանու անդամներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը։ Ավինյանը հայտարարեց, թե իր համար մեծագույն պատիվ է լինել Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին ու երևանցիներին։
«Երևանը միայն անցյալը չէ, Երևանը ներկան է ու ապագան», - նշեց նա։
Նախկին փոխվարչապետը վստահեցրեց՝ սերն է լինելու նպատակներին հասնելու շարժիչ ուժը։
Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 44 անդամ։