ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր երկիրը դեպի «դժոխք է գահավիժում», և միայն Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի նման ուժեղ առաջնորդը կարող է օգնել ԱՄՆ-ին։ Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ երեկոյան Fox News-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երկիրը դժոխք է գահավիժում։ Մենք ժողովուրդ ենք, որն անկում է ապրում ։ <...> Մեր երկրում խառնաշփոթ է։ Մեր երկիրը չի գոյատևի», - ասել է Թրամփը։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ին անհրաժեշտ է ուժեղ առաջնորդ, որը պետությունը դուրս կբերի ճգնաժամից։
«Մոռացեք ներքաղաքական կոնֆլիկտների մասին, բոլոր հանրապետական, դեմոկրատական, արմատական ձախերի [հայտարարությունների] մասին: Ես ուզում եմ ուժեղ առաջնորդ տեսնել, ուզում եմ տեսնել մեկին, ով կարող է հավասարվել [Չինաստանի նախագահ] Սի [Ցզինպինին]»,- ասել է քաղաքական գործիչը։