Ամերիկացի քաղաքական գործիչները, Կոնգրեսի ճնշման ներքո, դիտարկում են Հայաստանի պաշտպանության նպատակով ամերիկյան զենքի վաճառքի հնարավորությունը։ Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) թվիթերյան միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ, փոխանցում է News.am-ը։
«1991 թվականին Հայաստանի վերածննդից հետո առաջին անգամ ամերիկացի քաղաքական գործիչները, Կոնգրեսի ճնշման ներքո, դիտարկում են ամերիկյան զենք վաճառելու հարցը՝ Հայաստանին Ադրբեջանի շարունակվող (Թուրքիայի աջակցությամբ) ագրեսիայից և էթնիկ զտումներից պաշտպանելու նպատակով»,- ասվում է ANCA-ի տարածած հայտարարության մեջ։