Ժամը 18:00-ից սկսած՝ Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի կիրառմամբ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասի հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
«Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների»,- ասված է հաղորդագրության մեջ։