Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում սպառողական գների ինդեքսն այս պահին կազմում է 8,4 %: Առաջին անհրաժեշտության առանձին ապրանքների մասով, օրինակ՝ ձավարեղենի, կաթնամթերքի, մսամթերքի ապրանքախմբում գնաճը երկնիշ է: Բանջարեղենի պարագայում, գիտենք, որ այդ ցուցանիշը վերջին շրջանում գերազանցում է երբեմն 40-50 տոկոսը: Ուստի նվազագույն աշխատավարձի մոտ տասը տոկոս սպասվող ավելացումն ամենայն հավանականությամբ չի ծածկելու թանկացումների հետևանքները, հատկապես, որ դրանք առաջիկայում ևս կպահպանվեն:
«Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի անդրադարձը:
Մանրամասները՝ տեսանյութում.