ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Վաշինգտոնում կմասնակցեն Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին:
ԱՄՆ պատվիրակություն գործուղելու մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խաչատրյանն ու Գալստյանն ԱՄՆ-ում կլինեն հոկտեմբերի 10-17-ը:
ԱՄՆ կմեկնեն նաև Ֆինանսների փոխնախարար Վահե Հովաննիսյանն ու ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։