ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ելույթի ժամանակ, անդրադառնալով Արևմուտքի նեոլիբերալ քաղաքականությանը, նշել է, որ Արևմուտքի նշանառության տակ են գտնվում բոլորը, այդ թվում՝ ՌԴ-ի ամենամոտ հարևանները, ԱՊՀ երկրները, փոխանցում է Tert.am-ը:
Իր խոսքում ՌԴ ղեկավարը նշել է, որ Արևմուտքը փնտրում է Ռուսաստանին թուլացնելու և կործանելու նոր հնարավորություն, նրանց հանգիստ չի տալիս, որ այսպիսի մեծ երկիր կա:
«Արևմուտքը փորձում է անել ամեն ինչ նեոգաղութային համակարգը կենդանի պահելու համար՝ միաժամանակ շարունակելով վարել իր ավազակային քաղաքականությունը»,- ասել է ՌԴ նախագահը:
Նրա խոսքով՝ Արևմուտքի համար կարևոր է, որ բոլոր երկրներն իրենց ինքնիշխանությունը հանձնեն ԱՄՆ-ին, Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանը տեսնել որպես գաղութ, այլ ոչ թե ազատ երկիր։