Ուկրաինան այսօր արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում։ Այս մասին «Տելեգրամ»-ում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դե ֆակտո մենք արդեն ապացուցել ենք համատեղելիությունը Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին։ Այսօր Ուկրաինան հայտ է ներկայացնում, որպեսզի դա լինի դե-յուրե, ըստ ընթացակարգի, որը համապատասխանում է մեր արժեքին, պաշտպանելու մեր ամբողջ երկիրը՝ արագացված կարգով»,- հայտարարել է Զելենսկին:
«Մեր պետական սահմանների անձեռնմխելիությամբ մենք կարող ենք ապահովել բոլոր եվրոպական երկրների սահմանների անձեռնմխելիությունը»,- հավելել է Զելենսկին։