Ռուսաստանը չի ձգտում վերականգնել Խորհրդային Միությունը, դա նրան հարկավոր չէ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանին չորս նոր տարածքներ ընդունելու արարողության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չկա Խորհրդային Միություն, չկա անցյալ: Այո, և այսօր Ռուսաստանին դա այլևս պետք չէ, մենք սրան չենք ձգտում»,- ասել է նա։
Ինչպես նշել է Ռուսաստանի ղեկավարը, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների միլիոնավոր բնակիչների ընտրությունը «ունի ընդհանուր ճակատագիր և հազարամյա պատմություն»։
«Մարդիկ այս հոգևոր կապը փոխանցել են իրենց երեխաներին ու թոռներին, չնայած բոլոր փորձություններին, նրանք տարիներ շարունակ սեր են կրել Ռուսաստանի հանդեպ, և ոչ ոք չի կարող ոչնչացնել այդ զգացումը մեր մեջ։ Դրա համար և՛ ավագ սերունդները, և՛ երիտասարդները, նրանք, ովքեր ծնվել են Խորհրդային Միության փլուզումից հետո, քվեարկել են հանուն մեր միասնության, մեր ընդհանուր ապագայի»,- ասել է Պուտինը։