Ադրբեջանում գերեվարված անձանց թվի հետ կապված վիճակագրական տվյալներ մենք չենք կիսում հանրության հետ, բայց մենք անմիջական կապի մեջ ենք համապատասխան անձանց ընտանիքների հետ եւ մեր վերջին, կարելի է ասել առաջին տեսակցությունը այն անձանց հետ, որոնց Ադրբեջանի իշխանությունները հաստատել են մեր կազմակերպությանը, մենք տեսակցել ենք սեպտեմբերի 23-ին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունի, հաղորդում է news.am-ը:
«Ինչպես այլ դեպքերում, այս դեպքում եւս հնարավորություն է եղել շրջել այդ պահման վայրերով, այդ անձանց առողջական վիճակը ստուգել, իրենց ընտանիքների հետ կապ հաստատել, եւ բնականաբար, այս գործընթացը շարունակական է»,-ասաց նա: