Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 910 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 1368: Ներկայում բուժում է ստանում 1684 քաղաքացի:
Նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 8 դեպք:
Հայաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 443 հազար 785 դեպք: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8691 քաղաքացի: