Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։
Ավելի ուշ Ճապոնիայի կառավարությունը մի փոքր շտկել է Հարավային Կորեայի տվյալները՝ նշելով, որ, իրենց տեղեկություններով, հրթիռն անցել է 4,6 հազար կմ տարածություն, իսկ առավելագույն բարձրությունը հասել է 1000 կմ-ի։
Հյուսիսային Կորեան կանոնավոր հրթիռներ է արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ, սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում ԿԺԴՀ-ն կտրուկ ավելացրել է հրթիռների փորձարկումների թիվը։