ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է կրկին առաջադրել իր թեկնածությունը 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Ինչպես հաղորդում է NBC News հեռուստաալիքը, իր այս մտադրության մասին 79-ամյա Բայդենը հայտնել է Սպիտակ տանը քարոզիչ Էլ Շարփթոնի հետ զրույցում։ Վերջինս Բարաք Օբամայի օրոք Սպիտակ տան խորհրդականներից էր և հանդիսանում է սևամորթների քաղաքացիական իրավունքների համար պայքարող ակտիվիստներից մեկը, փոխանցում է RT։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Բայդենի ու Շարփթոնի զրույցը կայացել է սեպտեմբերին։ Վերջինս նույն օրը պատմել է այդ մասին Վաշինգտոնում Ազգային գործողությունների ցանցի իր աշխատակիցներին։
Ջո Բայդենը ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին։ Այժմ նա 79 տարեկան է։ Նախագահի պաշտոնում նա ընտրվել է 78 տարեկանում՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ երկրի ամենատարեց ղեկավարը։