Իրանը սպասում է իրեն պատկանող, սակայն արտասահմանյան հաշիվների վրա սառեցված 7 մլրդ դոլարի ապասառեցմանն այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները թույլ են տվել 85-ամյա իրանաամերիկացի Բաքեր Նամազիին բուժմանհ նպատակով մեկնել արտասահման, իսկ նրա որդին՝ 50-ամյա Սիամաքը, ազատ է արձակվել Թեհրանի բանտից, գրում է The Guardian-ը:
«Երկու երկրների բանտարկյալներին ազատ արձակելու շուրջ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների ավարտից հետո Իրանի արգելափակված ռեսուրսներից 7 միլիարդ դոլարը կապասառեցվի», - ասվում է IRNA պետական լրատվական գործակալության հաղորդագրության մեջ:
Մի շարք երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում, միլիարդավոր դոլարների իրանական միջոցները սառեցվել են այն բանից հետո, երբ 2018 թվականին ԱՄՆ-ն վերահաստատել է Իսլամական Հանրապետության դեմ խիստ պատժամիջոցները՝ համաշխարհային տերությունների հետ Թեհրանի միջուկային համաձայնագրից միակողմանի դուրս գալուց հետո:
Բաքեր Նամազին ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախկին պաշտոնյա է: Նա կալանավորվել էր 2016 թվականի փետրվարին, երբ մեկնել էր Իրան՝ ճնշում գործադրելու իր որդուն՝ Սիամաքին, ազատ արձակելու համար, որը ձերբակալվել էր նախորդ տարվա հոկտեմբերին:
Երկուսն էլ 2016 թվականի հոկտեմբերին դատապարտվել են լրտեսության համար և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։
Հայրը 2018 թվականին ազատ էր արձակվել առողջական վիճակի պատճառով և պատիժը կրում էր տնային կալանքի տակ։