Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուժի մեջ է դրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու անհնարինության մասին։ Համապատասխան հրամանագիրը երեքշաբթի հրապարակվել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հայտարարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու անհնարինությունը»,- ասված է փաստաթղթում։
Զելենսկին երեքշաբթի օրը նաև ուժի մեջ է դրել դաշինքին արագացված կարգով Ուկրաինայի միանալու դիմումի տեքստը, որը հաստատվել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կողմից։