Գոհունակությամբ փաստում եմ, որ ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը վերջին ամիսներին սրընթաց աճ է ցուցադրում։ Զգալի է ավանդ է ներդնում ինտեգրացիոն պոտենցիալի համատեղ իրագործումը ԵԱՏՄ-ի շրջանակում։ Այս մասին նշվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ «EXPO-RUSSIA ARMENIA – 2022» Միջազգային 9-րդ արդյունաբերական ցուցահանդեսի և երևանյան 7-րդ բիզնես-համաժողովի մասնակիցներին հասցեագրված ուղերձում։
Ուղերձում, որն ընթերցել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, նաև նշվել է. «Խորհրդանշական է, որ «EXPO-RUSSIA ARMENIA – 2022» Միջազգային 9-րդ արդյունաբերական ցուցահանդեսը և երևանյան 7-րդ բիզնես-համաժողովը տեղի են ունենում Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարեթվին։ Ձեր գործնական հավաքն օրգանապես լրացնում է երկկողմ գործնական կոոպերացման խթանմանն ուղղված ջանքերը։ Համոզված եմ, որ միջոցառումը կնպաստի նոր հեռանկարային նախագծերի գործարկմանը՝ ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների»։
Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ պատահական չէ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները միշտ շատ տպավորիչ են եղել և վերջին ժամանակներս աննախադեպ դինամիկա են ցուցադրում։