Դեռ վերլուծում ենք. Միրզոյանը հաստատեց` Ադրբեջանը նոր առաջարկներ է փոխանցել
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ առաջարկներ։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան:
Նշենք, որ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ժնևյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարել էր` ՀՀ–ին է փոխանցել խաղաղ պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ տարրերը։
«Իսկապես մեզ փոխանցել են նման փաստաթուղթ։ Ադրբեջանի` մարտի սկզբին մեզ փոխանցած 5 սկզբունքները հրապարակվել են, և ֆիքսել ենք, որ մեզ համար անընդունելի ոչինչ չկա։ Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա։ Կան բաներ, որոնք դեռ վերլուծում ենք և կարձագանքեմք։ Կլինեն բաներ, որ ընդունելի չեն լինի մեզ համար, և հակառակը»,–ասաց Միրզոյանը:
Նրա խոսքով` հայկական կողմը նույնպես իր առաջարկները կներկայացնի, այսինքն` նորմալ բանակցային գործընթաց է։