Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի կայքին։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պրահայում է Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Ֆիալայի հրավերով՝ մասնակցելու համար Եվրոպական քաղաքական ընկերակցության ղեկավարների գագաթաժողովին։ Սկսվել է նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Շառլ Միշելի հետ»,- նշվել է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ այսօր Պրահա է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան: