Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հոկտեմբերի 6-ին ժամը 14:20-ի սահմաններում կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, ինչի հետևանքով այն վնասվել է»,- նշված է հաղորդագրության մեջ: