Մինչ Հայաստանի իշխանությունը պնդում է, որ Արցախն ու Ադրբեջանը պետք է առանձին երկխոսություն հաստատեն, Ալիևը երկու օրում արդեն երկու անգամ հայտարարեց, որ դա իր ներքին գործն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայացք» վելուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը։
«Հայտարարությունում ոչ մի խոսք չկա ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին։ Փոխարենը, շեշտը դրվում է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի վրա։
Ադրբեջանը չի ցանկանում ՌԴ շահերին հակասող քայլերի հեղինակ դառնալ` ի տարբերություն Փաշինյանի: Այստեղից էլ ծնվել է հետևյալ ձևակերպումը` «Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա»: Ավելին, Ալիևը հայտարարում է, որ կոմունիկացիաների խնդիրը խաղաղության պայմանագրի մաս չէ։
Մինչ Հայաստանի իշխանությունը պնդում է, որ Արցախն ու Ադրբեջանը պետք է առանձին երկխոսություն հաստատեն, Ալիևը երկու օրում արդեն երկու անգամ հայտարարեց, որ դա իր ներքին գործն է: Ավելին, արդեն հայտարարեց, որ ԴԵՌ ԼՂ-ում ապրող հայերը պետք է ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը, իսկ եթե չեն ցանկանում, կարող են տեղափոխվել այլ տեղ ապրել: Այլ կերպ ասած` Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի:
Եվս մեկ դիտարկում` Ալիևը արդեն խոսում է 5 սկզբունքների նախաստորագրման մասին: Այլ կերպ ասած` ցանկանում է օր առաջ թղթի վրա ամրագրել, որ Հայաստանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, որպեսզի անկանխատեսելի զարգացումները չզրկեն իրեն այդ պատմական հնարավորությունից:
Ուշագրավ է նաև, թե ինչ միջոցառման շրջանակներում էին տեղի ունենում այս հանդիպումները։ Այսօր այս նոր ձևաչափը՝ Եվրոպական քաղաքական համայնքը, ստեղծելով, Արևմուտքը հերթական քաղաքական քայլն է անում` ցույց տալու Արևմուտքի և նրան հարող երկրների միասնական հակառուսականությունը, քաղաքական այդ օրակարգի շուրջ կոնսոլիդացիան»,- գրել է նա: