Անհրաժեշտ է Անկախ Պետությունների Համագործակցության ներսում հակամարտությունների լուծման միջոցներ մշակել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հանդիպման շրջանակում, իհարկե, կանդրադառնանք նաև Համագործակցության տարածքում անվտանգության ապահովման խնդիրների հետ կապված հարցերին։ Չէ որ Ուկրաինայից բացի, որտեղ իսկապես ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, հետխորհրդային տարածքի մյուս Համագործակցության պետությունների միջև էլ երբեմն հակամարտություններ են ծագում, և դա, անշուշտ, պահանջում է դրանց լուծման միջոցների մշակում», - ասել է Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում։
Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ կարևոր է նաև կարծիքների փոխանակում ահաբեկչության և ծայրահեղականության, հանցագործության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարում փոխադարձ համագործակցության խթանման վերաբերյալ։