Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը ցանկություն է հայտնել հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա օրերին՝ քննարկելու Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես ցանկանում էի շնորհավորել նրան [Պուտինին], և նա շնորհակալություն հայտնեց ներկա գործընթացում մեր միջնորդության համար։ Բացի այդ, լավ կլիներ, որ մենք կարողանայինք երեք-չորս օրվա ընթացքում հանդիպում ունենալ մեր հարաբերությունները մանրամասն քննարկելու համար: Եթե պարոն Պուտինը կարողանա գալ ասիական բանակցությունների, մենք կարող ենք երկկողմ բանակցություններ վարել, ինչպես նաև քննարկումներ իրականացնել Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ։ Մենք պայմանավորվածություններ ունենք միմյանց հետ։ Կապ կհաստատենք ինչպես հեռախոսով, այնպես էլ Ասիայում»,- ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին ասել է Էրդողանը։