Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի դեմ «կանխարգելիչ հարվածներ» ասելով նկատի է ունեցել Արևմուտքի նոր պատժամիջոցները՝ միջուկային պատերազմը կանխելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Աշխարհը կարող է պատժամիջոցների փաթեթ ներկայացնել նման դեպքում և անել ամեն ինչ, որպեսզի նրանք (Ռուսաստանը,- նշում է ՏԱՍՍ-ը) լքեն [Զապորոժիե] ատոմակայանը»,- ասել է նա ուրբաթ օրը Բրիտանական հեռարձակման կորպորացիայի BBC-ին տված հարցազրույցում։
Զելենսկին պնդել է, որ նախկինում իրեն սխալ են հասկացել, և Ռուսաստանն սկսել է օգտագործել իր հայտարարությունները «իր համար ձեռնտու ձևով և դրանք փոխանցել այլ ուղղություններով»:
Միաժամանակ միջուկային զենքի կիրառման սպառնալիքների համատեքստում նա ասել է, որ վտանգավոր է համարում «նույնիսկ դրա մասին խոսելը»։