Ստեփանակերտի հուշահամալիրում բացվել է ջութակահար Բորիս Բաբայանի բրոնզաձույլ արձանը։
Անվանի ջութակահարի արձանի տեղադրման վայրը պատահական չի ընտրվել. արցախցիները Բորիս Բաբայանին իր ջութակի հետ սովոր էինք տեսնել հենց Ստեփանակերտի հուշահամալիրում:
Արձանի բացման որոշումը կայացվել է նրա մահից՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ից հետո:
Բացման միջոցառմանը ելույթներ են ունեցել ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը, Կոմիտասի «Հո՛վ արեք, սարե՜ր ջան» ստեղծագործությունը նվագել է ջութակահար Ալինա Սեյրանյանը:
Ընտանիքի ու հարազատների անունից Կարեն Սարգսյանին ու քանդակագործին երախտիքի խոսք է հղել Բ.Բաբայանի թոռը՝ Արսեն Բաբայանը:
Բորիս Բաբայանի քանդակի բացումը կատարել են Կարեն Սարգսյանն ու Արսեն Բաբայանը, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել արձանի պատվանդանին: