Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կկայանա Աստանայում հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 13-ին. թեմաների թվում է Ուկրաինան, ինչպես նաև Մոսկվայի և Անկարայի երկկողմ հարաբերությունները: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Թեմաները հասկանալի են, դրանք, իհարկե, և՛ Ուկրաինան Է, և՛ երկկողմ հարաբերությունները, դե նաև ընդհանուր առմամբ կարծիքների փոխանակում՝ ընթացիկ գործերի շուրջ»,-նշել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: