Հունգարիան դեմ է ԵՄ-ում ռուսական գազի գների վերին շեմի սահմանմանը
Հունգարիան չի պաշտպանի Եվրամիությունում ռուսական գազի գների առավելակետի սահմանումը, քանի որ նման քայլն սպառնալիք կստեղծի երկրի Էներգաանվտանգության համար: Այդ մասին Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սայյարտոն հոկտեմբերի 12-ին հայտարարել Է Պրահայում ԵՄ-ի երկրների Էներգետիկական գերատեսչությունների ղեկավարների նիստի ընդմիջմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պահպանում ենք մեր այն դիրքորոշումը, որ ռուսական գազի գների արհեստական սահմանափակում մտցնելը վտանգավոր Է և սպառնալիքի տակ Է դնում Հունգարիայի Էներգամատակարարումը: Ուստի մենք ոչ մի դեպքում չենք պաշտպանի այն»,-հայտարարել Է Սիյյարտոն, որն իր տեսաուղերձը զետեղել Է սոցիալական ցանցերում: