ԱՄՆ պետդեպարտամենտը խոր անհանգստություն է հայտնել էսկալացիայի ժամանակ՝ սեպտեմբերի 12-14-ին ռազմագերիների հանդեպ կատարված բռնությունների նոր հաղորդումների առնչությամբ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի գործերի Բյուրոյի թվիթերյան միկրոբլոգում։
«Լիակատար և անաչառ հետաքննությունը պետք է պատասխանատվության ենթարկի մեղավորներին։ Բաքվի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը հոկտեմբերի 4-ին զգալի և դրական առաջընթաց քայլ էր»,- նշվել է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին սոցցանցերում տարածվել էր տեսանյութ հայ զինծառայողների խոշտանգումների մասին, որը նկարահանվել էր Հայաստանի տարածքում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։