Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանին կպահանջվի գրեթե 30 տարի և 25 միլիարդ դոլար՝ Ղարաբաղում հանքերի խնդիրը լուծելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ադրբեջանն աշխարհում ականներով ամենաաղտոտված երկրների շարքում է։ Ըստ նախնական գնահատականների, օկուպացիայի ընթացքում Հայաստանը մեկ միլիոնից ավելի ական է տեղադրել Ադրբեջանի տարածքում: Միջազգային փորձագետների կարծիքով, Ադրբեջանին կպահանջվի գրեթե 30 տարի. և 25 միլիարդ դոլար՝ ականների խնդիրը լուծելու համար»,- ասել է Ալիևը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Աստանայում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի գագաթնաժողովում։ Երկրի ղեկավարն ասել է, որ Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո երկու տարվա ընթացքում ականների պայթյունների հետևանքով զոհվել կամ ծանր վիրավորվել է Ադրբեջանի ավելի քան 250 քաղաքացի։Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ, չնայած ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, «Հայաստանը շարունակում է ռազմական սադրանքները սահմանին»։
«Դրանցից վերջինը կատարվել է այս տարվա սեպտեմբերին։ Ադրբեջանական զինուժը ստիպված է եղել դիմել վճռական հակազդեցությունների՝ դադարեցնելու հայկական ռազմական սադրանքը։ Այս բոլոր սադրանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,– ասել է Ալիևը։