Աստանայում սկսվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունները: Այս մասին հայտնում են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հանդիպումը տեղի է ունենում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է թուրքական պետական TRT Haber հեռուստաալիքը, Էրդողանը ծրագրել է ռուս գործընկերոջ հետ քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Թուրքիայի խաղաղարար ջանքերը և հացահատիկային միջանցքը։ Նա պատրաստվում է անդրադառնալ նաև Սիրիային։