Հայաստանի ԶՈւ ավիացիան նոր պետ ունի

14:00     17 հոկտեմբերի, 2022

Հայաստանի Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 14-ի հրամանագրով Գագիկ Ասլանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից:
Հանրապետության Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ է նշանակվել Հովհաննես Վարդանյանը:


© armedia.am