Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանը շուտով պատասխան միջոցներ կմտցնի Եվրամիության նոր պատժամիջոցների պատճառով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
ԵՄ-ը երկուշաբթի օրը Իրանի 11 ֆիզիկական անձանց և 4 կազմակերպության դեմ պատժամիջոցներ է մտցրել երկրում բողոքները ճնշելու պատճառով։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը եվրոպական պատժամիջոցներն անվանել է միջազգային իրավունքի խախտում, միջամտություն Իրանի ներքին գործերին և գործիք իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը երկուշաբթի ավելի վաղ Եվրամիության մտցրած պատժամիջոցներն անվանել էր «ոչ կառուցողական գործողություն»՝ հիմնված սուտ տեղեկատվոթյան վրա։