Աշխարհի 20-ից ավելի երկրներ Իրանին խնդրել են մարտական անօդաչուներ մատակարարել իրենց
Աշխարհի 20-ից ավելի պետություններ հետաքրքրված են և դիմել են Իրանին՝ խնդրելով մարտական դրոններ մատակարարել իրենց: Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարի օգնական և գլխավոր ռազմական խորհրդական գեներալ-մայոր Յախյա Սաֆավին,հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ մենք հասել ենք այն իրավիճակի, երբ 22 երկրներ դիմել են մեզ՝ խնդրելով մարտական անօդաչուներ վաճառել իրենց»,-ISNA գործակալությունը մեջբերում Է Սաֆավիի խոսքերը 1979 թվականին Իսլամական Հեղափոխության հաղթանակից հետո գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում Իրանի նվաճումների և երկրի զինված ուժերում նորագույն ձեռքբերումների ներդրման վերաբերյալ:
Նա նաև ընդգծել Է մարտական գործողությունների ղեկավարման ինտեգրացված և պաշտպանական համակարգի մշակման ու ստեղծման խնդրի լուծման կարևորությունը:
Սեպտեմբերի 8-ին Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտարարել Է, որ Իրանը 100-տոկոսանոց ինքնապահովման Է հասել մարտական անօդաչու թռչող սարքերով իր զինված ուժերը մատակարարելու գործում: Վերջերս ներկայացվել Է Shahab նոր մարտական ԱԹՍ-ն, որը ենթադրում Է ավելի քան 3 հազար մետր բարձրության առավելակետ, կարող Է օդում գտնվել մինչև 8 ժամ անընդմեջ և առաջադրանքներ կատարել 200 կիլոմետր ընդգրկույթում: